Ագռավներ

 

Բնակավայրերը

Ագռավների տեսակներից հայտնի է 100 տեսակ՝ տարածված են Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում: Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց: ՀՀ-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ,կաչաղակ, կարմրակտուց,ալպիական, սովորական ճայեր,սերմնաքաղ:

Սև ագռավներ

Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ):Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն:Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով: Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու: Ամենակեր են, երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով: Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է` որպես բնական սանիտար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ: Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր: Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Մոխրագույն ագռավներ

Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում: Աղմկարար վարքով (հատկապես` ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես` ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին: Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում: Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ: Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը: Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում:

Սովորական կաչաղակ

Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը` սևի ու սպիտակի համադրությամբ: Երևան է թափանցել 1970-ական թվականներին: Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավլորարտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր: Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ: Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում:

Ալպիական ճայ

Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին: Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը: Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն:

Կարմրակտուց ճայ

Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում: Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր:

Մեծ անտառային կաչաղակ

Հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում:

Սովորական ճայ

Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում: Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ: Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:

Реклама

Թութակներ


Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ: Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները:
Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են: Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում:
Թութակները լինում են տարբեր չափերի: Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ: Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ` սև կամ մոխրագույն:
Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն: Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ: Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Կան նաև չթռչող թութակներ: Օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բնում:
Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը: Կտուցը նրանց նաև օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով:
Ապրում են երամներով: Բնադրում են ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին: Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու: Թխսում է էգը կամ

Կարմիր արա

արուն: Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր: Ձագերին խնամում են արուն ու էգը:

Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և անգամ նախադասություններ:
Կակադու ինկա
Ժակո
Վարդակուրծք թութակ
Կանաչաթև արա
Բազմագույն լորիկետ
Խայտաբղետ ռոզելա

Հովհաննես Թումանյան — Ախ ինչ լավ են սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:
Ահա բացվեց տարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հաշվետվություն

Միջինդպրոցիսովորողիկիսամյակայինհաշվետվություն

Անուն – ազգանուն  Հակոբ Ադամյան
էլ. Հասցե  Hadamyan@mskh.am
Դպրոց Mijin dproc
Դասարան 8-4 Դասարան
Անձնականբլոգ (դնել հղումը)

https://hakobadamyan.wordpress.com/

Սոց.ցանցի էլ. Հասցեն

Հեռախոս
Դասերից բացակայությունները 4 անգամ
Ընդհանուր պարապմունքներից բացակայությունները 1անգամ
Ձմեռային ճամբարից բացակայությունները Չունեմ
Մասնակցություն առցանց քննարկումներին (դնել հղումը) Չեմ մասնակցել
Ընտրությամբ գործունեության աշխատանքներ ( հղումներ)
Ուսումնական նյութերի ստեղծում (հղումները) https://hakobadamyan.wordpress.com/2012/12/11/%D5%A1%D5%B6%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AE%D5%A1%D5%BC%D6%80/
Կայքի նյութերր (էջիկամհղումը) http://mijin.mskh.am/content/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4
Մասնակցություն տոնացույցով նախատեսած միջոցառումներին http://www.mskh.am/am/21094 Մասնակցել եմ Հարիսաըի տոնին

Աշխատանքներ դպրոցի բակում:

Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին (հղումը) Չեմ մասնակցել
ՄասնակցությունԴիջիթեք2013 (հղումը) Չեմ մասնակցել
Մասնակցություն հասարակական նախագծերին Չեմ մասնակցել
Ուսումնական ճամփորդություններ (թվարկել) Բուժականում
Մասնակցություն ուսումնական նախագծերին Չեմ մասնակցել
Դիտողություններ Չունեմ մասնակցել
Առաջարկներ Չունեմ մասնակցել

Ծովա Խոզուկներ

Անվանում են նաև Հնդկական, Գվինեական խոզուկ: Կրծողների կարգի կաթնասուն կենդանի է: Գլուխը մեծ է, ոտքերը` կարճ, արտաքին պոչ չունի: Մարմնի երկարությունը հասնում է 35սմ-ի, իսկ քաշը` մինչև 250գ-ի: Ետին թաթերն ունեն 3, իսկ առջևինները` 4 մատ:
Մթնաշաղային կյանք են վարում, փոքր խմբերով ապրում են գետնափոր բներում: Ծովախոզուկները տարածված են եղել Հարավային Ամերիկայում, որտեղից 16-րդ դարում բերվել են Եվրոպա:
Բազմանում է տարեկան 2-3 անգամ, տալիս 1-4 ձագ:
Լայնորեն օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի:

Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը

1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար: Այդ թվականին մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ:

Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:

1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:

Այսպիսով, չնայած հայկական ուժերի տարած բազում հաղթանակներին, ազատագրական պայքարի ելած զորքերը հետզհետե կազմալուծվեցին: Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը:

Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:

Դավիթ Բեք

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավորգյուղացիության վրա հենված շարժում՝ ողղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկի առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցածքոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքներիև մահմեդական ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725–ի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, մահմեդական հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727–ին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատակարանում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728–ի գարնանը քուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրքթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց

Назад — предыдущие записи